BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոան չհաղթեց Չեռնոգորիայում, բայց դուրս եկավ ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ (տեսանյութ)
16 Հուլիս 2025

Նոան չհաղթեց Չեռնոգորիայում, բայց դուրս եկավ ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվել էր «Բուդուչնոստին»։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

6-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը բացեց հանդիպման հաշիվը։ Տեսանյութը՝ այստեղ։

18-րդ րոպեին Իվան Բուլատովիչը ստացավ 2-րդ դեղին քարտն ու «Բուդուչնոստին» թողեց 10 հոգով։ 29-րդ րոպեին Ալեն Գրգիչը մեծացրեց «Նոայի» առավելությունը՝ խփելով Հայաստանի չեմպիոնի կազմում իր առաջին գոլը։ Տեսանյութը՝ այստեղ։

68-րդ րոպեին Իգոր Իվանովիչը կրճատեց հաշվի տարբերությունը։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Մաթեյուս Այասը վաստակեց 11-մետրանոց, սակայն չկարողացավ իրացնել այն։ Դրանից րոպեներ անց Պետար Գրբիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց ավելին անել չեռնոգորական թիմին չհաջողվեց։

Դիմակայության 1-ին խաղում նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ «Նոան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ։

Այսպիսով, «Նոան» նվազագույնն ապահովում է իր ներկայությունը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին
Հաջորդ հոդվածը
4 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։