BazaResidence
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Հասմիկ Ավագյանը ներկա է եղել մարզմանը| Հայտնի են Արբելոային փոխարինելու 4 թեկնածուները. The Athletic| Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող|
Սպորտը նպաստում է հումանիստական արժեքների տարածմանը. այսօր Սպորտի միջազգային օրն է
06 Ապրիլ 2026

Սպորտը նպաստում է հումանիստական արժեքների տարածմանը. այսօր Սպորտի միջազգային օրն է

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ անցկացվել են մի շարք նախաձեռնություններ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ, որոնք համախմբել են տարբեր տարիքի և հետաքրքրությունների քաղաքացիների։

Միջոցառումներին հետևել և մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Շնորհավորելով Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ նա ընդգծել է, որ սպորտը միայն մեկ օրվա գործունեություն չէ, այլ 365 օրվա հետևողական, նպատակասլաց և քրտնաջան աշխատանք։

«Սպորտը բարեկեցություն է, ազնվություն և առողջ ապրելակերպ։ Այն նաև հումանիստական արժեքների տարածման կարևոր միջոց է և ազգամիջյան կապերի հաստատման հզոր հարթակ»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով նպաստում են սպորտի զարգացմանը:

Հասմիկ Ավագյանը նաև վստահություն է հայտնել, որ ՀՀ Կառավարության և ոլորտի նվիրյալների համատեղ ջանքերով սպորտը Հայաստանում կդառնա ավելի մասսայական, իսկ մարզական նվաճումները՝ առավել նշանակալի։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ համոզված լինելով, որ Հայաստանի մարզական հաջողությունները լինելու են շարունակական՝ նվաճելով նոր բարձունքներ»,- հավելել է նա։

Տոնական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների և ֆեդերացիաների մարզական խմբերը Երևանի Հյուսիսային պողոտայում իրականացրել են վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, շախմատի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության, բասկետբոլի և թենիսի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։

Միաժամանակ, Հանրապետության հրապարակում «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը և Women of Armenia Network-ը՝ ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի աջակցությամբ, կազմակերպել են սպորտին նվիրված բազմազան միջոցառումներ։ Մասնակից թիմերն ու անհատ մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով՝ ներկայացնելով բասկետբոլ, մինի ֆուտբոլ, street workout, ավտոսպորտ, սքեյթբորդինգ և այլ մարզաձևեր։ Միջոցառումները եղել են ինտերակտիվ՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին անմիջականորեն մասնակցել և փորձել իրենց ուժերը տարբեր մարզաձևերում՝ մարզիչների և փորձառու մարզիկների ուղեկցությամբ։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Ալաշկերտ. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Վիլլելայի գոլը հաղթանակ պարգևեց Փյունիկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։