Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մխիթարյանի հրաժեշտի խոսքը Լուչեսկուին
08 Ապրիլ 2026

Մխիթարյանի հրաժեշտի խոսքը Լուչեսկուին

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Միրչե Լուչեսկուի մահվան կապակցությամբ: Ռումինացի մասնագետը Մխիթարյանի մարզիչն է եղել Դոնեցկի Շախտյորում:

«Միստե՛ր, Դուք իմ այն մարզիչներից մեկն էիք, ով հնարավորություն տվեց աճելու և սկսելու միջազգային կարիերաս:

Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ձեզ՝ այն հնարավորություն համար, որի մասին երազում էի դեռ մանուկ հասակից: Շնորհակալ եմ Ձեր ուղղորդման, վստահության և այն ամենի համար, որոնք օգնեցին կերտել այն խաղացողին ու մարդուն, ինչպիսին այսօր ես եմ:

Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի և խաղի իսկական տեսաբանի:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Միստե՛ր: Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Հավերցի գոլը հաղթական էր Արսենալի համար (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
16-ամյա Դոումանը գերազանցեց Յամալի ռեկորդը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։