Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը| Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը|
Արման Ծառուկյան. UFC-ում անհանգստանում են, որ ես կվերցնեմ գոտին ու կհեռանամ
10 Ապրիլ 2026

Արման Ծառուկյան. UFC-ում անհանգստանում են, որ ես կվերցնեմ գոտին ու կհեռանամ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է UFC-ում իր կարգավիճակի մասին:

«UFC-ում անհանգստանում են, որ ես կնվաճեմ չեմպիոնական գոտին ու կհեռանամ: Բայց ինչո՞ւ պիտի դա անեմ: Ես ուզում եմ լինել լավագույնը UFC-ում, որովհետև հենց այս պրոմոուշենն է ինձ մեծացրել և աստղ դարձրել:

Ես ուզում եմ լինել չեմպիոն, ռեկորդներ սահմանել մեր թեթև քաշային կարգում և պաշտպանել տիտղոսը հնարավորինս հաճախ: Իսլամն ուներ չորս պաշտպանություն, ես ուզում եմ ունենալ հինգ կամ վեցը: Ես արդեն այնքան էլ երիտասարդ չեմ, 29 տարեկան եմ, այնպես որ ունեմ թերևս վեց-յոթ տարի:

Ինձ պետք է լավ փող աշխատել, դառնալ չեմպիոն, դառնալ աշխարհի լավագույն մարտիկը, իսկ հետո հեռանալ»,- հայ մարտիկի խոսնք է մեջբերում Red Corner MMA-ն:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ մենամարտել է նոյեմբերին, երբ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին:

Նախորդ հոդվածը
Գանձասար-Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նոան խոշոր հաշվով հաղթեց և մոտեցավ առաջատար եռյակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։