Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը| Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում|
Ռոբերտ Արզումանյան. Հուսով եմ՝ միտում չկա, բայց պատահականություններին չեմ հավատում
11 Ապրիլ 2026

Ռոբերտ Արզումանյան. Հուսով եմ՝ միտում չկա, բայց պատահականություններին չեմ հավատում

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Վանի» դեմ արտագնա հաղթանակից հետո կարծիք է հայտնել խաղի մասին.

««Վանը» շատ վտանգավոր ու մրցունակ թիմ է, որը հավաքել է բավականին շատ միավորներ: Նախորդ երկու խաղերում չի պարտվել «Արարատ-Արմենիային» և հաղթել է «Արարատին»: Մենք խաղում էինք լավ թիմի դեմ. ունեցանք խաղային խնդիրներ, չիրագործեցինք մեր խաղային նպատակները, բայց ստեղծեցինք շատ գոլային պահեր և արժանիորեն հաղթեցինք:

Ես մի քանի տուր առաջ խոսել եմ մի երևույթի մասին, որից վտանգ եմ տեսնում: Դա առաջնության վերջին խաղերի թեժ պայքարում մրցավարական (հուսով եմ՝ ոչ միտումնավոր) սխալներն են: Այսօր մրցակցի օգտին անհիմն տուգանայիններ էին նշանակվում: Ժիրայր Մարգարյանին դեղին քարտ ցուցադրվեց մի դրվագում, որը համարվեց հեռանկարային գրոհի խափանում: Ես, այսքան տարի ֆուտբոլում լինելով, չեմ տեսել, որ մրցակցի տուգանային հրապարակի գծի մոտ խախտումը մրցավարը բացատրի որպես հեռանկարային գրոհի ընդհատում:

Մինչև վերջ հուսով եմ՝ ոչ մի միտում չկա: Բայց պատահականություններին չեմ հավատում»:

 

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանը առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ (լուսանկար)
Հաջորդ հոդվածը
7 տարի անց Մալենի առաջին հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Ռոմային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։