BazaResidence
Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում| Կլայդեր Մասեդոն ավարտել է ելույթներն Ալաշկերտի կազմում| Երկու ֆուտբոլիստ հեռացել է Ուրարտուից| Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում| Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը| Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել |
7 գոլ ու լարված վերջաբան․ Ինտերը կամային հաղթանակ տոնեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
13 Ապրիլ 2026

7 գոլ ու լարված վերջաբան․ Ինտերը կամային հաղթանակ տոնեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Կոմոյին» ու հաղթեց 4։3 հաշվով։

36-րդ րոպեին Ալեքս Վալյեն բացեց հանդիպման հաշիվը։ 1-ին կեսի ավարտից 1 րոպե առաջ Նիկո Պասը, «Կոմոյի» դարպասապահ Ժան Բուտեսի փոխանցումից, մեծացրեց իր թիմի առավելությունը։ Մինչ ընդմիջում «Ինտերը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ աչքի ընկավ Մարկուս Թյուրամը։

2-րդ կեսում «Ինտերն» արագորեն վերականգնեց հավասարությունը։ 49-րդ րոպեին դուբլ գրանցեց Թյուրամը։ 58-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսն առաջ մղեց «Ինտերին», իսկ 72-րդ րոպեին խփեց իր թիմի 4-րդ գոլը։

Մինչ հանդիպման ավարտը «Կոմոն» կարողացավ 1 գոլ հետ բերել։ Լյուկա Դա Կունյան 89-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում փոխարինման մտավ 78-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 75 միավորով ու ունի 9 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող «Նապոլիից»։ «Կոմոն» 58 միավորով 5-րդն է։

Նախորդ հոդվածը
Զենիթն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Շախմատի անհատական ԵԱ. 5-րդ խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է 1-6-րդ տեղերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։