BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Ապշեցուցիչ արդյունավետություն. Կանադացին 6-րդ անգամ դարձել NHL-ի ռմբարկու
17 Ապրիլ 2026

Ապշեցուցիչ արդյունավետություն. Կանադացին 6-րդ անգամ դարձել NHL-ի ռմբարկու

«Էդմոնթոնի» ավագ Քոնոր Մակդևիդը դարձել է Հոկեյի ազգային լիգայի ռմբարկու և նվաճել «Արտ Ռոս Տրոֆին»:

«Օյլերսի» 29-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում 6-րդ անգամ դարձավ այս մրցանակի դափնեկիր: Այսօր նա «Վանկուվերի» դեմ խաղում (6:1) դարձել է չորս գոլային փոխանցման հեղնակ:

Կանադացին լիգայի կանոնավոր առաջնության 82 խաղում վաստակել է 138 (48 գոլ + 90 ասիստ) միավոր և 8 միավորով առաջ անցել մոտակա հետապնդողից՝ «Տամպայի» հարձակվող Նիկիտա Կուչերովից:

32-ամյա ռուսը նախկինում երեք անգամ նվաճել էր «Արտ Ռոս Տրոֆին», իսկ NHL-ի ընթացիկ մրցաշրջանի 76 խաղում վաստակել է 130 (44+86) միավոր:

Երրորդ տեղը զբաղեցրել է «Կոլորադոյի» հարձակվող Նեթան Մակքինոնը՝ 80 խաղում 127 (53+74) միավոր:

Ռմբարկուական պայքարում չորրորդ տեղը գրավել «Սան Խոսեի» 19-ամյա հարձակվող Մակկլին Սելեբրինին՝ 115 (45+70) միավոր:

100 միավորի սահմանագիծը հաղթահարել են ևս 4 հոկեյիստներ՝ Մարկ Շայֆլին («Վինիպեգ», 103), Նիկ Սուզուկին («Մոնրեալ», 101 միավոր), Դեյվիդ Պաստրնակը («Բոսթոն», 100 միավոր) և Մարտին Նեչասը («Կոլորադո», 100 միավոր):

 

Նախորդ հոդվածը
Ֆլիկն ընդունել է Բարսելոնայի առաջարկը, բայց պայմանագիր կստորագրի հատուկ պահի
Հաջորդ հոդվածը
Ջոկովիչը չի մասնակցի Մադրիդի Մասթերսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։