Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բավարիայի դեմ. ՉԼ-ի կիսաեզրափակիչը կարող է անցնել առանց հանդիսականների
17 Ապրիլ 2026

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բավարիայի դեմ. ՉԼ-ի կիսաեզրափակիչը կարող է անցնել առանց հանդիսականների

ՈւԵՖԱ-ն կարող է կարգապահական պատժամիջոցներ կիրառել «Բավարիայի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ տնային հանդիպումից հետո (4:3):

Sky Sport-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ակումբի նկատմամբ՝ չորեքշաբթի երեկոյան երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի մասով, սակայն ՈՒԵՖԱ-ն հավելյալ մանրամասներ չի հայտնել։

Հաղորդվում է, որ հանդիպման վերջնամասում «Բավարիայի» որոշ երկրպագուներ անցել են պատնեշների վրայով և մոտեցել խաղադաշտին։ Այն բանից հետո, երբ տանտերերը մրցավարի ավելացրած ժամանակում խփել են հաղթական գոլը, նրանք սկսել են տոնել և հրմշտել գովազդային վահանակների հետևում նստած լուսանկարիչներին։ «Բավարիայի» խաղացող Ջամալ Մուսիալան իր հերթին ցատկել է հանդիսականների ամբոխի մեջ՝ արդյունքում հարվածելով մի քանի լրագրողի։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ։ Հետաքննությունն իրականացնում է Մյունխենի քրեական ոստիկանությունը։

ՈՒԵՖԱ-ի հայտարարությունից պարզ չի դառնում՝ արդյո՞ք «Բավարիայի» երկրպագուներին սպառնում է հանդիպումներին ներկա գտնվելու արգելք, մասնավորապես՝ մայիսի 6-ին կայանալիք ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղին։ Հրատեխնիկայի կիրառմամբ բազմաթիվ միջադեպերից հետո 2025 թվականի դեկտեմբերին մյունխենցիների երկրպագուներին արգելվել էր մուտքը մարզադաշտի հարավային տրիբունա։ Ավելի ուշ այդ պատիժը կասեցվել էր ՈՒԵՖԱ-ի Կարգապահական և էթիկայի մարմնի կողմից՝ փորձաշրջանով։

Նախորդ հոդվածը
Ման․ Յունայթեդը հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով
Հաջորդ հոդվածը
Երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ ԵԱ-ի բրոնզե մեդալի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։