Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
Կամավինգայի կարմիր քարտը և սլովենական կապը. Չեֆերինի պատասխա՞նը Պերեսին
18 Ապրիլ 2026

Կամավինգայի կարմիր քարտը և սլովենական կապը. Չեֆերինի պատասխա՞նը Պերեսին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղի (4:3) գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի՝ 86-րդ րոպեին կիսապաշտպան Էդուարդու Կամավինգային հեռացնելու որոշումը կարող էր պայմանավորված լինել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի «վրեժ լուծելու» ցանկությամբ՝ «արքայական» ակումբից Սուպերլիգայի հարցում վերջինիս դիրքորոշման համար։
 
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով «Ռեալին» մոտ կանգնած իր աղբյուրներին։

Նշվում է Վինչիչի և Չեֆերինի միջև հնարավոր կապի մասին՝ հաշվի առնելով նրանց սլովենական քաղաքացիությունը։
 
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2021 թվականին հիմնադրված Սուպերլիգայի առաջին նախագահն էր։ Փետրվարի 11-ին «Ռեալը» դարձավ վերջին ակումբը, որը դուրս եկավ այդ նախագծից։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան հետաքրքրված է Ատլետիկոյի հարձակվողի ծառայություններով
Հաջորդ հոդվածը
Լեմպարդի Քովենթրին 25 տարի անց վերադարձավ ԱՊԼ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։