Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը| Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում|
Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում
01 Մայիս 2026

Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

«Լիվերպուլի» և Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մուհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։ Ինչպես հայտնում է A Spor-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչեն»։ Ըստ աղբյուրի՝ ստամբուլյան ակումբի ղեկավարությունն արդեն երկու հանդիպում է անցկացրել խաղացողի գործակալների հետ։

Բանակցություններում ակումբի դիրքորոշումը ներկայացրել է «Ֆեներբախչեի» խորհրդի անդամ Էրտան Տորունօղուլլարին։ Հաղորդվում է, որ եգիպտոսցու կողմն իր հաճախորդի համար պահանջել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերը պայմանավորվել են նաև երրորդ հանդիպման մասին, որը դեռևս տեղի չի ունեցել։

Մուհամեդ Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, սակայն ֆուտբոլիստն արդեն հայտարարել է մրցաշրջանի վերջում անգլիական թիմից հեռանալու մասին։

Նախորդ հոդվածը
Կայացել է մուայթայի Հայաստանի առաջնությունը
Հաջորդ հոդվածը
ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։