Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները` ՉԼ և ԿԼ որակավորման 3-րդ փուլերում
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կարող է լինել «Էգնատիա» (Ալբանիա) - «Ցելյե» (Սլովենիա) զույգի հաղթողը:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում անհաջողության դեպքում Հայաստանի չեմպիոնը կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում: Այդտեղ թիմի մրցակիցը կլինի 2-րդ խմբի զույգերից մեկի պարտվողը:
Եթե «Փյունիկը» հաղթահարի հունգարական «Դեբրեցենի» արգելքն, ապա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման հաջորդ փուլում կխաղա «Պոլեսիե» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ:
Նշենք, որ «Փյունիկ» - «Դեբրեցեն» զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։
Այս փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին և 13-ին։
Երևանի «Ալաշկերտը» «ՉՖՌ Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) - «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։
«Նոան» մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի բելառուսական ԲԱՏԷ-ի և շվեյցարական «Սյոն» զույգի հաղթողի հետ: