BazaResidence
Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Վելեժ-ԴԱԿ 1904 հանդիպումը| ՉԼ․ Արարատ-Արմենան որակավորման 3-րդ փուլում է ու ապահովեց տեղը Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում | Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո|
Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին
Այսօր 10:10

Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է ակումբի առջև դրված նվազագույն նպատակի ու «Շեմրոկ Ռովերսի» նկատմամբ երկխաղյա դիմակայությունում տոնած հաղթանակի մասին։

Հայաստանի չեմպիոնը երկխաղյա դիմակայությունում տարած 3:2 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել  Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ և ապահովել իր տեղը առնվազն Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում:

«Կարծում եմ՝ երկու տարբեր խաղակեսեր էին: Առաջին կեսում մրցակիցը շատ լավ ֆուտբոլ խաղաց, իսկ երկրորդ կեսում մենք փոխեցինք խաղային սխեման, սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակն ու փոխեցինք խաղի տեմպը, ինչի շնորհիվ գոլ խփեցինք ու ապահովեցինք մեր տեղը հաջորդ փուլում: Մենք զարգացող ակումբ ենք ու մեզ համար շատ կարևոր էր այս արդյունքին հասնելը: Մեր առջև նպատակ էինք դրել որակավորվել որևէ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին, և այդ նպատակին արդեն հասել ենք: Սա շատ կարևոր էր մեզ համար», - ասել է Տուլիպան:

Հիշենենք՝ «Արարատ-Արմենիան» կլինի հայկական 4-րդ թիմը, որը կմասնակցի Եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլի։ Մինչև այս ԿԼ հիմնական փուլին են մասնակցել «Ալաշկերտը», «Փյունիկն» ու «Նոան»։ 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Սլովենիայի «Ցելյեի» հետ։ 
 

Նախորդ հոդվածը
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Վելեժ-ԴԱԿ 1904 հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։