Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում| Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին| Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը| Հայաստանի գավաթ․ Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը| Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Չարենցավանի Վանում| ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները|
Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Այսօր 12:16

Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

78 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։

Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ։

2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցություններն է հայտնում Սերգեյ Պողոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածը
Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Չարենցավանի Վանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։