Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում| Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին| Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը| Հայաստանի գավաթ․ Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը| Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Չարենցավանի Վանում| ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները|
Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին
Այսօր 12:30

Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին

 

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 4-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և 5:3 հաշվով հաղթանակ տարել:

9-րդ րոպեին հաշիվը բացել է «Ուդինեզեի» պաշտպան Ջեյմս Աբանկվան։ Յոթ րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկել է կիսապաշտպան Յուրգեն Էկելենկամպը։ 26-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Կառլոս Աուգուստոն կրճատել է հաշվի տարբերությունը։ 35-րդ րոպեին միլանյան թիմի կիսապաշտպան Նիկոլո Բարելան հավասարեցրել է հաշիվը։

57-րդ րոպեին հարձակվող Մարկուս Թյուրամը «Ինտերին» առաջ է մղել հաշվի մեջ։ 67-րդ րոպեին հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն չորրորդ գնդակն է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը։ 79-րդ րոպեին Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրել է 5:2։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում հյուրերի հարձակվող Իդրիսա Գեյեն խփել է «Ուդինեզեի» երրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:3։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 62-րդ րոպեին։ Նա նաև դեղին քարտ է ստացել։

Քրիստիան Կիվուի թիմն Ա Սերիայի մրցաշրջանի մեկնարկից ի վեր դեռ չի պարտվել և 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» իր ակտիվում ունի 4 միավոր և 13-րդ տեղում է։

Հաջորդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում կհանդիպի «Ռոմայի» հետ, իսկ «Ուդինեզեն» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Կալյարիին»։

Նախորդ հոդվածը
Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Չարենցավանի Վանում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։