Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին| Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ| Փյունիկը հաղթեց Ուրարտուին| էրիկ Հովսեփյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը (արդյունքներ)|
Շուտով կմեկնարկի Նոայի մարզադաշտի շինարարական աշխատանքները
15 Սեպտեմբեր 2026

Շուտով կմեկնարկի Նոայի մարզադաշտի շինարարական աշխատանքները

«Նոայի» մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ

««Նոայի» ապագա մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլն արդեն արված է:

130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։

Ամբողջությամբ ապամոնտաժվել են հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Տեղադրվել է 13.040 մետր մալուխ, կառուցվել է նաև պահուստային գիծ, որը բարձրացնում է հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը:

Շուտով կներկայացվի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի նախագիծը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասվում է  ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածը
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ Ստեփան Սարգսյանի գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։