Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ եզրափակչում է
28 Մայիս 2025

Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ եզրափակչում է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներԱրթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Գերմանիայի Լայպցինգ քաղաքում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ։

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հանդես են եկել թափօղակներ վարժությունում ու որակավորման փուլում գրավելով 8-րդ (13,866) ու 5-րդ (14,300) տեղերը անցել են եզրափակիչ։

Նժույգ թափեր վարժաձևում Աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանը եզրափակիչ է անցել 1-ին տեղով՝ 14,566 միավորով, Մամիկոն Խաչատրյանը 3-րդն էր որակավորման փուլում վաստակած 14,400 միավորով։

Հենացատակում էլ 2-րդ տեղով եզրափակիչ է դուրս եկել Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ 14,516 միավորով։ 

ԵԱ-ում Հայաստանը հանդես է գալիս թիմային և անհատական պայքարում:

 

Նախորդ հոդվածը
Լիդսը և ևս մի քանի եվրոպական ակումբ հետաքրքրված են Սպերցյանով
Հաջորդ հոդվածը
Հունական ակումբները ցանկանում են հրավիրել Տիկնիզյանին

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։