Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը| Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին| Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ|
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
Այսօր 11:12

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հագեցած մրցումային տարին կավարտի երկու մրցաշարով: Դեկտեմբերի 20-ին կկայանա Հայաստանի առաջնությունը, որին կնախորդի նաև «Երևանի գավաթ» մրցաշարը: Երկու մրցումներն էլ կկայանան Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը մանրամասներ է հայտնել առաջիկա մրցաշարերի մասին:

«Հայաստանի առաջնությանը կմասնակցեն 300-ից ավելի մարզիկներ Երևանից ու մարզերից: Մարզիկները հանդես կգան տարբեր տարիքային խմբերում: 14 տարեկանից բարձր լավագույն մարզիկները հնարավորություն կստանան 2027 թվականին մասնակցել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Ավանդույթի համաձայն՝ մեր ֆեդերացիան օժանդակում է իր լավագույն սաների մասնակցությանը միջազգային մրցումներին:

Բացի այդ, առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը: Նաև կառանձնացնենք տարվա 10 լավագույն մարզիկներին՝ 2026 թվականի արդյունքներով:

Այս տարի անցկացնելու ենք բաց առաջնություն, ինչը հնարավորություն կտա մասնակիցներ ունենալ նաև արտերկրից»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առաջնությունից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, կկայանա նաև «Երևանի գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն մայրաքաղաքի ակումբները: Այդ մրցաշարում հանդես կգան այն մարզիկները, որոնք Հայաստանի առաջնության մասնակիցների թվում չեն:

Նախորդ հոդվածը
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։