Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հպարտ եմ, որ հնչեց մեր ազգային օրհներգը․ Համլետ Մանուկյան
31 Մայիս 2025

Հպարտ եմ, որ հնչեց մեր ազգային օրհներգը․ Համլետ Մանուկյան

17-ամյա Համլետ Մանուկյանը, որը երեկ 1-ին անգամ մասնակցելով Եվրոպայի մեծահասակների առաջնությանը՝ դարձավ չեմպիոն, կիսվել է իր տպավորություններով։

«Շատ երջանիկ եմ ու հպարտ, քանի որ սա իմ առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր և ես նվաճեցի ոսկե մեդալ։ Այս մեդալը շատ կարևոր է ինձ համար։ Ուրախ եմ նաև ընկերներիս համար։ Հպարտ եմ, որ այստեղ հնչեց մեր ազգային օրհներգն ու ծածանվեց մեր դրոշը»։ 

Շատ գեղեցիկ վարժություններ կատարեցիք։ Պատմեք մեզ ձեր կատարած աշխատանքի մասին։

«Մարզվել էինք շատ ու այս մեդալն էլ եմ դժվարությամբ վաստակել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներիս, ընտանիքիս ընկերներիս, այս մեդալի համար։ Շնորհակալ եմ բոլորից»։

Ընդամենը 17 տարեկան ես։ Ի՞նչ հեռանկարներ ունես ապագայի համար։

«Ցանկանում եմ դառնալ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, կրկին անգամ շատ ուրախ եմ այս մեդալի համար»։

Հիշեցնենք, որ Լայպցիգում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի արժանացած Մանուկյանը Աշխարհի բացարձակ գավաթակիր է։ Նժույգ թափեր վարժության փոխչեմպիոնն էլ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանն է։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Sportmedia.am (@sportmedia_armenia)

Նախորդ հոդվածը
Ազգերի լիգա․ Կանանց ազգային հավաքականը զիջեց Լյուքսեմբուրգին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։