Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղեր. ավարտվել են գարնանային փուլի մրցումները
02 Հունիս 2025 |  162

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղեր. ավարտվել են գարնանային փուլի մրցումները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ավարտվել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի գարնանային փուլի մրցումները, որոնց մասնակցել են 20 համալսարանի ավելի քան 500 ուսանող-մարզիկներ:

Ուսանողներն իրենց ուժերն են փորձել ֆուտզալ, սեղանի թենիս, 3x3 բասկետբոլ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևերում: Ավելի վաղ ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն անցկացվել էին նաև շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները: Մրցումները սպասարկել են մարզաձևերի ազգային ֆեդերացիաների մրցավարական թիմերը:

«Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարին մասնակցել է 7 թիմ: Խաղերն անցկացվել են ԵՊՀ մեծ մարզադահլիճում: Եզրափակիչ խաղը Հայաստանի ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Շիրակի համալսարանական թիմի միջև ընթացել է լարված պայքարում և ավարտվել է 5:3 հաշվով՝ հոգուտ ՀՖԿՍՊԻ թիմի: Մրցանակային երրորդ տեղին արժանացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը: «Ֆուտզալի համալսարանական լիգայի» լավագույն ռմբարկու է դարձել ՀՖԿՍՊԻ ուսանող Ռոբերտ Սանամյանը, իսկ լավագույն դարպասապահի մրցանակը ստացել է Շիրակի համալսարանական թիմի ներկայացուցիչ Արման Հանեսօղլյանը:

Պարգևատրման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍՆ մասսայական սպորտի բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը:

Ուսանողական մարզական 26-րդ խաղերի ծրագրով սեղանի թենիսի տղաների և աղջիկների առաջնություններն անցկացվել են Գյումրիում: Թիմային հաշվարկով կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է ՀՊՏՀ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը: Տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել են ՀՖԿՍՊԻ ուսանողները, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը:

3X3 բասկետբոլի մրցումներն անցկացվել են ԵՊՀ-ի մարզադահլիճում. մասնակցել են 11 համալսարանների շուրջ 60 ուսանողներ:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՖԿՍՊԻ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի պետական համալսարանի թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՊՏՀ թիմը: Տղաների պայքարում դարձյալ առաջին տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՊՏՀ-ն:

Գարնանային փուլի մրցումներն ավարտվել են Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կայացած լողափնյա վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնություններով: Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Աղջիկների թիմային հաշվարկում հաղթող է ճանաչվել ՀՖԿՍՊԻ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԵՊԲՀ-ի թիմը: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց են տվել ՀՖԿՍՊԻ ուսանողները, երկրորդ տեղը զբաղեցրել են ՀՊՏՀ-ի տղաները, իսկ եռյակը եզրափակել է ԵՊՀ-ի թիմը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թե՛ մարզաձևերի քանակի, թե՛ մասնակիցների ներգրավվածության առումով ՀՀ ուսանողական մարզական խաղերը, անկասկած, եզակի են և իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում Հայաստանի մարզական կյանքում:

Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է՝ ՀՀ ուսանողական մարզական խաղերի մասնակից բոլոր թիմերն իրավունք են ստանում մասնակցելու եվրոպական համալսարանական շուրջ 20 առաջնությունների, որոնք անցկացվելու են հունիս-սեպտեմբեր ամիսներին: Այդ մրցաշարերի թվում է նաև շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը, որը կանցկացվի Երևանում: Հայ ուսանող մարզիկները կմասնակցեն նաև լողափնյա վոլեյբոլի, մենապայքարային մարզաձևերի՝ ձյուդոյի, կարատեի, թաեքվոնդոյի Եվրոպայի համալսարանական առաջնություններին, ինչպես նաև դեկտեմբերին կայանալիք ձմեռային մարզաձևերի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:

ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ:

Նախորդ հոդվածը
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Լիտվայի ազգային հավաքական
Հաջորդ հոդվածը
Վարդան Իսկանդարյանը՝ Եվրոպայի կրկնակի գավաթակիր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան
Այլ / 27 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվել է…
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Այլ / 25 Հոկտեմբեր 2025
Մարմնամարզիկ Արթուր…
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Հայտնի են Հայաստանի…
Երևանում անցկացվում է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվում…

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։