Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի
08 Փետրվար 2025

Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի

Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարի:

ՄՕԿ–ի գործընկեր  OMEGA-ն սկսել է  համաշխարհային հերթական մարզահանդեսի հետհաշվարկը: Ընկերության ժամացույցը տեղադրվել է Միլանի սրտում ՝  խորհրդանշական տաճարի կողքին:

Հանդիսությանը ներկա են եղել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, Միլանո Կորտինա - 2026 կազմկոմիտեի  նախագահ Ջովանի Մալագոն, OMEGA-ի ղեկավար և գործադիր տնօրեն Ռեյնալդ Էշլիմանը ու այլ պաշտոնյաներ:

Թոմաս Բախը հավաստիացրել է , որ OMEGA-ն, ինչպես միշտ, միջոցառման  արդյունքները կտրամադրի ճշգրիտ ու ազնիվ: Այդ ընկերությունը ՄՕԿ-ի ամենաերկարակյաց գործընկերներից մեկն է  և տասնամյակների ընթացքում ցույց է տվել իր նվիրվածությունը:  

Ոգեշնչված ձմեռային սպորտի գեղեցկությամբ, ներկայացված խորանարդը հիշեցնում է հսկա ձնագնդի՝ հատուկ օդային հոսքով, որը ստեղծում է շարունակական արհեստական ձյան էֆեկտ՝ շրջապատված Milano Cortina–2026–ի խորհրդանիշով:

Ի դեպ, առաջին անգամ  ձմեռային խաղերի համար կլինի  հետհաշվարկի պաշտոնական  երկու ժամացույց: Երկրորդը կգործարկվի  Cortina d’Ampezzo-ում առաջիկա  մարտին:

OMEGA-ն օլիմպիական խաղերի պաշտոնական ժամանակաչափն է 1932 թվականից, իսկ պարալիմպիկինը ՝  1992- ից:

Նաև հայտարարվել է  նոր հուշանվերի՝ Seamaster 37 մմ Milano Cortina–2026–ի ժամացույցի թողարկման մասին, որտեղ դասականը համատեղվել է ժամանակակից դիզայնի  հետ:  

25–րդ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենա 2026թ. փետրվարի 6-22-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 6-15-ը։

Նախորդ հոդվածը
Նոան 4-րդ հաղթանակն է տարել Կատարում
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատե․ Զեյթուն ակումբը սկսում է նոր ընդունելություն

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։