Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Mix Fight 58. Հաստատվել է հերթական մենամարտը
07 Հունիս 2025

Mix Fight 58. Հաստատվել է հերթական մենամարտը

Հուլիսի 13-ին Երևանում կայանալիք Mix Fight 58-ում հայտնի են հերթական մենամարտի մասնակիցները։

Հայաստանը ներկայացնող Նարեկ Աղաջանյանը MMA  մենամարտ կանցկացնի Իրանի ներկայացուցիչ Յասին Սադոլահիի հետ։  

Այսպիսով, արդեն հայտնի են Mix Fight 58-ում կայանալիք 5 մենամարտերը։ 

Ավելի վաղ հաստատվել էին  Արմեն Օհանյանի ու (6-3) ռուս Վլադիմիր Պալչենկովի (13-7) հետ մենամարտը։ Մարզիկները պայքարելու են WKN Intercontinental տիտղոսի համար։

Երեկոյի ընթացքում կկայանա նաև Նարեկ Գաբրիելյան - Մարցին Բանդել (գրեփլինգի գոտեմարտ), Արման Ավանեսյան - Լուիս Կարլոս Բրիտո (MMA), Մաքսիմ Խաչատրյան - Մուհամեդ Ավադի (MMA) զույգերը։

Հիշեցնենք, որ Mix Fight 58-ում կկայանա 12 մենամարտ, որից 8-ը՝ ММА-ի կանոններով։

Նախորդ հոդվածը
Մուայթայ․ Նարեկ Խաչիկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Հայ թենիսիստները հաղթել են միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։