Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային
17 Հուլիս 2025 |  286

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։

Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը:

Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր շրջանի Դյուսելդորֆ, Էսսեն, Բոխում, Դուիսբուրգ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում։

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների առաջարկությամբ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝

Լող՝ Վարսենիկ Մանուչարյան, Աշոտ Չախոյան,

Սպորտային մարմնամարզություն՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Մանե Պողոսյան

Գեղարվեստական մարմնամարզություն՝ Սիլվա Սարգսյան, Ջուլիետա Ավետիսյան

Ձյուդո՝ Գոռ Կարապետյան, Դավիթ Աղասյան

Սուսերամարտ՝ Դարիա Մալիշևա

Թաեքվոնդո՝ Մելինե Հովհաննիսյան, Արմեն Դանիելյան, Սարգիս Մուրադյան, Դավիթ Թորոսյան

Աթլետիկա՝ Յանա Սարգսյան, Գոռ Հովակիմյան, Ռազմիկ Ղազարյան:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, իսկ պատվիրակության քարտուղարն է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։

Հուլիսի 17-ին Էսսենում մրցահարթակ դուրս կգան գեղարվեստական մարմնամարզիկներ Ջուլիետա Ավետիսյանն ու Սիլվա Սարգսյանը, իսկ Բեռլինում իրենց ուժերը կփորձեն լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը (50 մ բատերֆլայ) և Աշոտ Չախոյանը (100 մ բրաս):

Համաշխարհային համալսարանական խաղերի շրջանակում օրերս Ռեյն-Ռուրում կայացել է նաև FISU-ի վեհաժողովը, որին մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը։

Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:

Նախորդ հոդվածը
Fcalashkert.com. Ալաշկերտը ներկայացրել է պաշտոնական կայքը
Հաջորդ հոդվածը
Նոա-Ֆերենցվարոշ հանդիպման տոմսերն արդեն հասանելի են

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։