BazaResidence
Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում| Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան|
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար
17 Հուլիս 2025

Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը:

Ըստ այդմ՝ 2026 թ. հունվարից մինչև 2028 թ. օգոստոս ամիսը սպորտային նպաստ կտրամադրվի մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Որոշմամբ սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացումը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթն ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:

Առաջարկվող վերաբաշխման համաձայն՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ կիրականացվեն իրազեկող տեսանյութերի նկարահանում և ակտիվ տարածում սոցցանցերի միջոցով՝ ծրագրի մասին իրազեկվածությունը երիտասարդների, հատկապես՝ նշված համայնքներում բնակվող բնակիչների շրջանում բարձրացնելու նպատակով:

Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է նշված 4 համայնքների դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։ Դասընթացն իրականացվելու է ամբողջությամբ առցանց տարբերակով՝ WSWCF միջազգային ֆեդերացիայի կողմից պատրաստված կրթական ծրագրով։

Ֆեդերացիայի մարզիչների մասնակցությամբ նախատեսվում է պատրաստել ուսուցողական տեսանյութեր (5 տեսանյութ), որոնք QR կոդերի միջոցով հասանելի կլինեն Հայաստանում մինչ այս կառուցված և ապագայում կառուցվելիք բոլոր վորքաութ տեսակի մարզահրապարակներում։

Նախորդ հոդվածը
Ավանեսյանը լքեց Յասիի մրցաշարը՝ ձեռքից բաց թողնելով հսկայական առավելությունը
Հաջորդ հոդվածը
Կոտդիվուարցի հարձակվողը համալրել է Արարատը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։