BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Համաշխարհային ունիվերսիադա. Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը եզրափակչում են
24 Հուլիս 2025

Համաշխարհային ունիվերսիադա. Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը եզրափակչում են

Գերմանիայի Ռեին-Ռհուրում և Բեռլին քաղաքում շարունակվում են Համաշխարհային համալսարանական ամառային Խաղերը (Ունիվերսիադա), որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մասնավորապես, սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, նժույգ թափերի վարժության որակավորման փուլում հավաքելով համապատասխանաբար 14966 և 14766 միավոր, դուրս են եկել եզրափակիչ:

Որակավորման փուլում լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը, որը հավաքել է 14700 միավոր: Սակայն, ըստ խաղերի կանոնակարգի, եզրափակիչ կարող են անցնել տվյալ երկրի երկու մարզիկներ:

Հուլիսի 23-ին կայացել է նաև թաեքվոնդոի թիմային առաջնությունը, որտեղ մեր տղաները առաջին մենամարտում 2-0 հաշվով հաղթել են տանտերերին՝ Գերմանիայի հավաքականին, բայց հաջորդ փուլում պարտվել են տիտղոսակիր՝ Թայլանդի հավաքականին և դուրս են մնացել հետագա պայքարից:

Ձյուդոի առաջնությունում առաջինը պայքարի է դուրս եկել Դավիթ Աղասյանը, և պարտվել Ճապոնիայի ներկայացուցիչ Կենտոկու Նաիրին, որը հետագայում նվաճել է խաղերի չեմպիոնի տիտղոսը:

Հուլիսի 25-ին իրենց մրցելույթները կանցկացնեն եռացատկորդներ Գոռ Հովակիմյանը և Ռազմիկ Ղազարյանը, իսկ ձյուդոյում 100կգ քաշային Գոռ Կարապետյանը:

Նախորդ հոդվածը
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
Հաջորդ հոդվածը
Եվրագավաթային երեկո. Արարատ-Արմենիան ու Փյունիկը Երևանում այսօր կխաղան ԿԼ որակավորման երկրորդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։