BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունից
28 Հուլիս 2025

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի հրաձգության հավաքականն ընդլայնված կազմով մասնակցում է Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությանը:

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարն ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը 383 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս արժանացել են թիմային ոսկե մեդալին։

Մեծահասակների վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի անհատական պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Արուսյակ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել է 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե մեդալի համար պայքարում նա 8:6 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհու նկատմամբ:

Մեծահասակների վազող թիրախ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1103 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։

Մեծահասակների վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հովհաննես Մարգարյան / Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ միքս մրցաձևում Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Մարգարյանն ու Գրիգորյանը 381 միավորով անցել են կիսաեզրափակիչ։ Լավագույն քառյակի պայքարում նրանք նախ 4:6 հաշվով զիջել են ուկրաինացի մարզիկներին, ապա 8:6 հաշվով առավելության են հասել բրոնզե մեդալի համար պայքարում և կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում, իսկ Լիլիթ Մկրտչյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Որակավորման փուլում Ազատյանը խոցել է 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթել են մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ է գտնվել Ազատյանը, որը 7:5 հաշվով հաղթանակ է տարել:

Վազող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Աիդա Ազատյանը 369 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածը
Իվուարցի ֆուտբոլիստի և Արարատի միջև պայմանագիրը խզվել է
Հաջորդ հոդվածը
Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։