Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Իտալիայի Մ16 հավաքականը՝ Երևանում անցկացված վոլեյբոլի Եվրոպայի առաջնության հաղթող
04 Օգոստոս 2025 |  289

Իտալիայի Մ16 հավաքականը՝ Երևանում անցկացված վոլեյբոլի Եվրոպայի առաջնության հաղթող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել:

Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Վերջինս գրավել է երկրորդ տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:

Օգոստոսի 3-ին կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել և հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ալիսա Չեսնուլևիչյուտեն, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ առաջնությունը, միանշանակ, կարելի է ստացված համարել. «Շատ հետաքրքիր առաջնություն ունեցանք՝ մեծ թվով հանդիսականների մասնակցությամբ: Մասնագետների դիտարկմամբ՝ Երևանում անցկացված առաջնությունն ամենագեղեցիկներից էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ թե՛ կազմակերպչական, թե՛ ենթակառուցվածքների հագեցվածության առումով: Ամեն ինչ արված էր առաջնությունը լավագույնս անցկացնելու համար. ապահովվել էր նաև բարձրորակ ուղիղ հեռարձակում: Այս ամենի արձագանքը եղավ Եվրոպական ֆեդերացիայի դրական գնահատականը: Սա շատ ուրախալի է մեզ համար, քանի որ չլինելով վոլեյբոլային մեծ տերություն՝ կարողացանք ամենաբարձր մակարդակով կազմակերպել առաջնությունը՝ մեծ թվով պատվիրակությունների մասնակցությամբ»:

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը, որը 6 ամիս առաջ էր ձևավորվել, Եվրոպայի երևանյան առաջնության շրջանակում 7 հանդիպում է անցկացրել՝ մրցելով Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի հետ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարում միանգամից եզրափակչում հանդես գալը մեծ փորձառություն էր հայ մարզիկների համար:

Հայաստանի թիմում ընդգրկվել էին Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Առաջնության հանդիպումներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիայի» ուսումնախոսքային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Առաջնության շրջանակում շուրջ 80 կամավոր է ներգրավվել:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատանի վոլեյբոլիստները։

Նախորդ հոդվածը
Նոան իմացավ իր մրցակցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու դեպքում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան
Այլ / 27 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվել է…
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Այլ / 25 Հոկտեմբեր 2025
Մարմնամարզիկ Արթուր…
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Հայտնի են Հայաստանի…
Երևանում անցկացվում է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվում…

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։