Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հաստատվել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը
17 Փետրվար 2025

Հաստատվել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը

Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ​​ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։

«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է կենդանուն եղանակային ցանկացած պայմաններում: Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- իր աշխատանքը ներկայացրել է Էլլա Ամատունին։

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վերջին անգամ տափօղակով հոկեյի մրցաշարի մասնակցել է 2010 թվականին՝ III-րդ դիվիզիոնում։

Նախորդ հոդվածը
Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգա 2-ի տուրի խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։