Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը նաև աթլետիկայի վազքուղի կունենա
15 Օգոստոս 2025

Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը նաև աթլետիկայի վազքուղի կունենա

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, մարզասրահներում Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։

Շիրակի մարզպետը ողջունել է անվանի հեռացատկորդին, շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում բարձր պաhելու համար․«Ուրախ եմ Ձեզ տեսնել հարազատ քաղաքում՝ լի էներգիայով և նոր նախաձեռնություներ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, նաև իմ ջանքերով, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկայի վազքուղի, ինչն էլ հնարավորություն կտա մեր մարզի երիտասարդներին առավել լավ արդյունքներ գրանցել և մրցաշարեր անցկացնել մեր մարզում։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես, իրավասությունների շրջանակներում, պատրաստ ենք համագործակցության»։


Ռոբերտ Էմմիյանը երախտագիտությունն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար, նշել, որ ոգևորիչ է գտնվել հայրենի քաղաքում և ամենուրեք տեսնել դրական տեղաշարժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2027 թվականին Հյաստանում Ֆրանկոֆոնյան 10-րդ մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված են նաև աթլետիկական մարզաձևերը։

Ռոբերտ Էմմիյանն իր անվան միջազգային մրցաշարի գավաթը հանձնել է Դավիթ Առուշանյանին՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի մրցաշարն անցկացվելու է Գյումրիում։

Նախորդ հոդվածը
Բենֆիկայի սանը միացել է Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Վան-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։