BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
1 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Ռուսաստանում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում
16 Սեպտեմբեր 2025

1 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Ռուսաստանում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող DAURIA CUP միջազգային մրցաշարում:

Եզրափակչում հայ բռնցքամարտիկը հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովի նկատմամբ ու դարձել մրցաշարի հաղթող։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Եվս 8 մարզիկ` 48 կգ քաշային Էրիկ Սեմերջյանը, 51 կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92 կգ քաշային Սարգիս Անդրեասյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Նախորդ հոդվածը
Երիտասարդ բռնցքամարտիկները մրցաշարի են մասնակցում Կասպիսկում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականի մեկնարկային կազմը՝ Հունաստանի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։