Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է
21 Փետրվար 2025

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում  Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ։  

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.850 միավոր:

Հիշեցնենք, որ երեկ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:

 Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվելու է Բաքվում, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցելու:

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Նախորդ հոդվածը
Շիրակ - Արարատ խաղը հետաձգվել է
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղում սկսվել է նոր ընդունելություն

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։