Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մամիկոն Խաչատրյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության փոխչեմպիոն
24 Հոկտեմբեր 2025

Մամիկոն Խաչատրյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում:

Եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14.600 միավոր և դարձել ԱԱ-ի փոխչեմպիոն: Ընդ որում, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը վաստակել է նույնքան՝ 14.600 միավոր:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ վաստակելով 14.433 միավոր:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն իմացավ իր մրցակիցներին
Հաջորդ հոդվածը
Երևանում անցկացվում է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։