BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները
24 Հոկտեմբեր 2025

Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի և «Միրաժ» ակումբի շուրջ 17 մարզիկներ և տարբեր նժույգներ մասնակցություն են ունեցել արգելքների հաղթահարման մրցումներին երկու դասերում:

Երկօրյա մրցումների ընթացքում մարզիկները հանդես են եկել նաև առաջին՝ սիրողական դասում, որն անցկացվել է թեթև ծրագրով՝ մարզաձևի մասսայականացման նպատակով: Մրցումային երկրորդ օրվա արդյունքներով սիրողական դասում հաղթողի կոչմանն արժանացել է Դավիթ Խալաթյանը «Մեղրիկ» նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիամ Փաշինյանը «Օրրան» նժույգով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Եկատերինա Նուժդինան՝ «Ձյունիկ» նժույգով: Երեք հեծյալներն էլ ներկայացրել են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը:

Երկրորդ դասում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը «Վալենտին» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրա Բախարևան՝ «Օրիոն G.F.» նժույգով («Միրաժ» ակումբ), իսկ երրորդ տեղը գրավել է Դավիթ Խալաթյանը՝ «Կալիպսո» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն):

Երրրորդ դասում առաջին տեղը զբաղեցրել է Լալա Տեր-Մինասյանը «Սքայ-Հայ» նժույգով («Միրաժ» ակումբ), երկրորդ տեղը գրավել է Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ երրորդ տեղը գրավել է Արսեն Պողոսյանը՝ «Գեղարդ» նժույգով («Միրաժ» ակումբ):

ՀՁՖ նախագահի գավաթը նվաճել է Լալա Տեր-Մինասյանը «Սքայ-Հայ» նժույգով («Միրաժ» ակումբ): Մրցանակային ֆոնդը սահմանվել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի կողմից:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Վան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց Վանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։