BazaResidence
Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Մ23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը
04 Նոյեմբեր 2025

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Մ23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այս կարևոր մարզական միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել Եվրոպայի լավագույն երիտասարդ բռնցքամարտիկներին․ «Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկած առաջնությանը մասնակցում է 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Բացման արարողությունը մեկնարկել է ազգային պարերով, ապա տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։ Հայաստանի դրոշակակիրը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանն էր:
Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

«Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանում՝ մի երկրում, որտեղ սպորտը ոչ միայն մրցակցության, այլև կամքի, հավատքի ու ազգային միասնության խորհրդանիշ է։ Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Սա վկայում է` Հայաստանը ոչ միայն վստահելի գործընկեր է միջազգային սպորտային ընտանիքում, այլև ունի անհրաժեշտ ներուժ և պատրաստակամություն՝ կազմակերպելու բարձր մակարդակի մրցաշարեր», - նշել է Հասմիկ Ավագյանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ առաջնությունը լավ հնարավորություն է երիտասարդ մարզիկների համար՝ ցուցադրելու իրենց տաղանդը, աշխատասիրությունն ու մարզումների արդյունքը։

«Դուք՝ երիտասարդներդ, ապագա չեմպիոններն եք, այն սերունդը, որը կձևավորի վաղվա սպորտի դիմագիծը։ Ձեր յուրաքանչյուր պայքարը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլև մեր երկրի պատիվը, որը ոգեշնչում է նոր սերունդներին», - նշել է նա։

Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև մարզիչներին՝ նվիրումի ու մեծ աշխատանքի համար։

«Թող այս օրերը Հայաստանում լինեն ոչ միայն մրցակցության, այլև նոր շփումների, փորձի փոխանակման և մարդկային ջերմ հարաբերությունների օրեր», - ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ազնիվ պայքար, արդար խաղ և սպորտային հաջողություններ մաղթելով առաջնության մասնակիցներին։

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասել է․ «Մեզ համար մեծ պատիվ և մեծ պարտականություն է 4-րդ անգամ Երևանում ընդունել բռնցքամարտի խոշոր մրցաշար: Հերթական անգամ Երևանը դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Խոստանում ենք անել առավելագույնը, որպեսզի Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնությունն անցնի բարձր մակարդակով»:

Առաջնության բացմանը ներկա են եղել նաև բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի (IBA) և Եվրոպական կոնֆեդերացիայի (EBU) անդամ, Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Կիրիլ Շչեգուևը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը
Նոա-Սիգմա Օլոմոուց խաղի օրը հասարակական տրանսպորտը կաշխատի մինչև 00:15
Հաջորդ հոդվածը
Ծանրորդ Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։