BazaResidence
Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Երևանում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում
06 Նոյեմբեր 2025

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Երևանում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Երևանում այս օրերին ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը, որում հաջող մրցելույթներ են ունենում նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այսօր՝ մրցումային 4-րդ օրը հաղթական է մեկնարկել Տիգրան Մակիչյանը՝ առավելության հասնելով Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ։

Մինչ այդ ԵԱ-ում առաջին հաղթանակը տարել էր Տիգրան Հովսեփյանը՝ միավորներով առավելության հասնելով մոլդովացի Դմիտրի Պոգորի նկատմամբ։

Մինչև 23 տարեկանների պայքարում գերվստահ հաղթանակ է տարել Արեն Ասլամազյանը` պարտության մատնելով մոլդովացի Իոն Պիլինգային:



57 կգ քաշային Արթուր Ավետիքյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շատ վստահ` 5։0 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Վլադիմիր Խլեբանովսկուն:



63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը կամային հաղթանակ է տարել։ Առաջին ռաունդում 1։4 հաշվով զիջելուց հետո մեր մարզիկը նետվել է առաջ ու բեկել մենամարտի ընթացքը։3-րդ ռաունդում նա նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Արդյունքում՝ հաղթանակ 4:1 հաշվով։
 
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Հակոբկոխյանը նույնպես վստահ հաղթանակ է տոնել։ 71 կգ քաշային մարզիկը սառնասրտորեն է անցկացրել մենամարտը և շանս չի տվել Բելառուսը ներկայացնող Նիկան Ժիտիկովիչին։

71 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով։ Մեր մարզիկը պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցչին։

Մեկնարկային մենամարտում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը առավելության է հասել սերբ Վասիլի Դուրբովիչի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել է ռուս Եգոր Շարդենևին:
 
80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը մոլդովացի Գումա Ավգուստինի հետ մենամարտում նկատելի ուժեղ էր մրցակցից և նույնիսկ նոկդաունի է ենթարկել նրան։ Արդյունքում՝ հաղթանակ 5։0 հաշվով։

75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ուներ ռուս Պավել Ֆիկինի նկատմամբ ու հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

63.5 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը մեկնարկում հաղթել է վրացի բռնցքամարտիկին, իսկ երկրորդ մենամարտում պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Բոգդանովի նկատմամբ:
 
Իշխան Հովսեփյանը գերծանր քաշայինների պայքարում մրցել է բելառուս Նիկիտա Նոհարնիի հետ և ծանր մենամարտում առավելության է հասել 3։2 հաշվով։

Կանանց թիմից Եվրոպայի գործող չեմպիոն 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը առավելության է հասել սերբ մրցակցի նկատմամբ։



Աղջիկների պայքարում ռինգը հաղթանակած է լքել նաև 57 կգ քաշային Էլեն Պապյանը։ Հայ մարզուհին պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցչին։ 52 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը մեկնարկում առավելության է հասել լատվիացի մրցակցի նկատմամբ։

Այս կարևոր մարզական միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել Եվրոպայի լավագույն երիտասարդ բռնցքամարտիկներին․ «Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկած առաջնությանը մասնակցում է 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ:

Նախորդ հոդվածը
Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ
Հաջորդ հոդվածը
Նոա-Սիգմա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։