BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայ բռնցքամարտիկներն արդեն 5 ոսկե մեդալ են նվաճել Երևանում ընթացող Մ23 տարեկանների ԵԱ-ում
10 Նոյեմբեր 2025

Հայ բռնցքամարտիկներն արդեն 5 ոսկե մեդալ են նվաճել Երևանում ընթացող Մ23 տարեկանների ԵԱ-ում

Երևանում շարունակվող բռնցքամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:

Աղջիկների պայքարում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուս Անաստասիա Ալեքսեևայի նկատմամբ և ճանաչվել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն։ ՀԲՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ սա բացառիկ արդյունք է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ։



Մ23 տարեկանների պայքարում Եվրոպայի եռակի չեմպիոն է հռչակվել նաև 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:



67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը 5:0 հաշվով առավելության է հասել բելառուս Մաքսիմ Ռիբակի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:



ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել է նաև Անդրանիկ Մարտիրոսյանը՝ նկատելի ուժեղ գտնվելով իտալացի մրցակցից:



Հայաստանի թիմից ԵԱ-ի առաջին չեմպիոնությունը նվաճել էր 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Եզրափակչում նա 5։0 հաշվով հաղթել էր ռուս Արսենիի Ժիլցովին:

 
Փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Հարություն Մարտիրոսյանը (48 կգ) Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Տիգրան Հովսեփյանը (57 կգ), Ռաֆի Խաչատրյանը (86 կգ) և  Տիգրան Խաչատրյանը (92 կգ):

Աղջիկների թիմից Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Վարդ Ասատրյանը (54 կգ) և Էլեն Պապյանը (57 կգ) ևս կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Նախորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա լիգա. Ուրարտուն հաղթել է Էրեբունիին (այլ արդյունքներ)
Հաջորդ հոդվածը
Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 4-րդ փուլում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։