BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին
04 Դեկտեմբեր 2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին: Վերջինս նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական տպավորիչ հաղթանակն է տարել՝ սուպեր թեթև քաշային կարգում դառնալով UBO վարկածով աշխարհի չեմպիոն։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հասմիկ Ավագյանը Յուրի Սաքունցին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր՝ բարձր գնահատելով նրա ջանքերը՝ ուղղված նոր նվաճումներ գրանցելուն և Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելուն:

«Ի թիվս Ձեր այլ հաջողությունների՝ այս հաղթանակն աննախադեպ առաջընթաց էր և նոր նշաձող մարզաշխարհի համար: Մենք բոլորս հպարտ ենք Ձեր հաջողություններով և ոգևորված՝ առաջիկա հաղթանակները տեսնելու ակնկալիքով»,– նշել է Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրի Սաքունցն ընդգծել է, որ մարզական նվաճումը միայն իրենը չէ․ «Այս հաղթանակը նաև իմ երկրինն ու ժողովրդինն է: Շարունակելու եմ անել առավելագույնը՝ հայկական սպորտը միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնելու նպատակով»:

Մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում արդեն 20 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել, որից 18-ը՝ նոկաուտով: Առաջիկայում նա մենամարտեր կունենա Գերմանիայում և Ավստրիայում:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև սպորտի վերաբերյալ ընթացակարգային մի շարք հարցեր:

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. նոյեմբերի լավագույն մարզչի թեկնածուները
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակով են մեկնարկել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։