Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը շարունակում է հաղթարշավը
06 Դեկտեմբեր 2025

Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը շարունակում է հաղթարշավը

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը շարունակում է հաղթարշավը։

67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը և Արմեն Մաշակարյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ։ Բաչկովը 1/16 եզրափակչի 2-րդ ռաունդով տեխնիկական նոկաուտով հաղթեց քենիացի Վիսման Միվատեին։ Մաշակարյանի մրցակիցն էլ քաշի հետ կապված խնդրի պատճառով ռինգ դուրս չեկավ, ինչը հայ մարզիկին իրավունք ընձեռեց պայքարը շարունակել 1/8 եզրափակչում։

80 կգ քաշային կարգում Արտուշ Հովհաննիսյանը մեկնարկում հաղթեց կամերունցի Նգոնա Բրանդոնեին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակչին մասնակցելու իրավունք էին վաստակել նաև Արարատ Հարությունյանը, Վախթանգ Հարութունյանը և Նարեկ Մանասյանը։

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Հաջորդ հոդվածը
Տևական դադարից հետո Ռանոսը մասնակցեց Բունդեսլիգայի հանդիպման (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։