BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բռնցքամարտի ԱԱ․ Արտուշ Հովհաննիսյանը ևս քառորդ եզրափակչում է
08 Դեկտեմբեր 2025

Բռնցքամարտի ԱԱ․ Արտուշ Հովհաննիսյանը ևս քառորդ եզրափակչում է

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (4։1) հաղթելով Ավստրալիան ներկայացնող մրցացկին դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 67 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը զիջել էր ուզբեկ մրցակցին։

Այսօր ռինգ դուրս կգան նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը ԱԱ-ի քառորդ եզրափակչում է․ Մաշակարյանը զիջեց ուզբեկ մրցակցին
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը նվաճեց Հայաստանի քառորդ եզրափակչի 3-րդ ուղեգիրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։