BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ԿԳՄՍ նախարարն այցելել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
14 Հունվար 2026

ԿԳՄՍ նախարարն այցելել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից։

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով մարզիկներին, նշել է՝ տարիներ առաջ դժվար կլիներ հավատալ այն հաջողությանը, որն այսօր գրանցել է ազգային ընտրանին։

«Առաջին հերթին ձեր աշխատանքի, համատեղ ջանքի շնորհիվ ցույց եք տվել, որ դա հնարավոր է, ու եթե այստեղ հասել ենք, ուրեմն կարող ենք ավելի մեծ հաջողություններ ունենալ։ Վստահ եմ՝ ձեր մոտիվացիան, էներգիան ու թիմային միջավայրն այդ հնարավորություններն ընձեռում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հաջողություն մաղթել նրանց առաջիկա մրցաշարում:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․ «Հաշվի առնելով այն ճանապարհը, որն անցել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարիների ընթացքում, ես բացարձակ չեմ կասկածում, որ ամենակարևորը, ինչ մենք կտեսնենք, նվիրումն է»:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ում առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի հետ։ Երկրորդ տուրում մեր թիմը կհանդիպի Չեխիայի ընտրանուն, իսկ խմբային փուլի վերջին խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմի մրցակիցը Լիտվայի հավաքականն է։

Նախորդ հոդվածը
Անթալիա․ Անի Ամիրաղյանը հաղթանակով մեկնարկեց հիմնական փուլում
Հաջորդ հոդվածը
Ուրարտուի նախկին ֆուտբոլիստն ընկել է բարձրահարկի պատուհանից և մահացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։