BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Շատ բարդ հանդիպում էր․ Ցանկալի արդյունքին հասնել չհաջողվեց․ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից հետո
23 Հունվար 2026

Շատ բարդ հանդիպում էր․ Ցանկալի արդյունքին հասնել չհաջողվեց․ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից հետո

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի 1-ին տուրի Հայաստան-Ուկրաինա (2։1) հանդիպումից հետո Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կոսենկոն ու իր թիմի միակ գոլի հեղինակ Վլադիսլավ Պերվեևը խոսել են հանդիպման մասին՝

«Շատ բարդ հանդիպում էր։ Հիմա անհրաժեշտ է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։ Քիչ բան է փոխվել։ 1-ին կեսում խաղում էինք առանց արագության ու տեմպի։ 2-րդ կեսում փոխեցինք մոտեցումն ու այն օգնեց, բայց բավարար չէր ցանկալի արդյունքի համար»,-նշել է 56-ամյա մասնագետը։


«Գիտեինք, որ Հայաստանի հավաքականը լավ թիմ ունի։ Մենք պատրաստվել էինք, բայց ֆուտզալն այսպիսին է։ Առջևում ևս երկու հանդիպում ունենք և հիմա պետք է պատրաստվենք դրանց։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք մեզ աջակցում են ամենուր։ Նրանք մեր 6-րդ խաղացողն են»,-իր տպավորություններով է կիսվել Պերվեևը։

Հայաստանի հավաքականի համար սա 1-ին հանդիպումն ու հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում։ 

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի կազմում դուբլ է գրանցել Միհրան Դերմենջյանը, որն էլ ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի, 3-րդ տուրում՝ Լիտվայի հավաքականի հետ։

B խմբի 1-ին տուրի մյուս խաղում Չեխիան ու Լիտվան հաղթողին չեն պարզել։

Հիշեցնենք, որ ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Չեխիան ու Լիտվան հաղթողին չպարզեցին․ Հայաստանն 1-ին տուրից հետո միանձնյա գլխավորում է խմբի աղյուսակը
Հաջորդ հոդվածը
Մեր ուղին նոր է սկսվում․ Միհրան Դերմենջյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։