BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին
05 Փետրվար 2026

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին

Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ, որտեղ անցկացվում են գեղասահորդների մարզումները։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը հետևել է մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին և մաղթել հաջող ու վստահ ելույթ Օլիմպիական խաղերում։

«Անկասկած, սրտատրոփ հետևելու ենք ձեր մրցելույթին: Հավատացած եղեք՝ մեր դրական էներգիան փոխանցում ենք ձեզ՝ հույսով, որ հաջողությունը կլինի ձեր ուղեկիցը: Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հետաքրքրվելով մարզիկների նախապատրաստական ընթացքով, ֆիզիկական պատրաստվածությամբ:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինի Հայաստանի դրոշակակիրը: Գեղասահորդների խոսքով՝ սա իրենց համար մեծ պատասխանատվություն և պատիվ է։ ԿԳՄՍ նախարարի հետ զրույցում նրանք շնորհակալություն են հայտնել աջակցության և ջերմ բարեմաղթանքների համար: Կարինա Ակոպովան նշել է՝ Սոչիում, ապա Երևանում անցած նախապատրաստությունից հետո իրենք լավագույնս պատրաստ են Օլիմպիական խաղերին և մեծ ոգևորությամբ են սպասում մրցումների մեկնարկին:

Հիշեցնենք՝ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին. նրանք կմասնակցեն Օլիմպիական խաղերին
Հաջորդ հոդվածը
Արարատ-73-ի նախկին ֆուտբոլիստները վարպետության դաս են անցկացրել Արարատի պատանիների համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։