BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
10 Փետրվար 2026

Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտված մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։




Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ էր նվաճել   Մ16 տարեկանների պայքարում: Խաչատրյանը, հանդես գալով 10մ օդամղիչ հրացան մրցաձևում, հաղթողի կոչմանն արժանացել էր 414,7 միավորով: Այս տարիքային խմբում նա գերազանցել էր նաև Եվրոպայի ռեկորդը։



Ավելի վաղ 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիջել է ընդամենը 1 միավորով։



Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝ ստորև.

10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.
Մ16տ. / Դավիթ Խաչատրյան - 4-րդ տեղ,
10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.
Մ18տ. / Արմեն Գևորգյան - 9-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան - 23-րդ տեղ։

Նախորդ հոդվածը
Յամալը պատմել է ֆուտբոլային դաշտից դուրս իր կյանքի մասին
Հաջորդ հոդվածը
Ուրարտուի երկրորդ թիմը հավաք կանցկացնի Կիպրոսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։