Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Լագրեյդն ուղիղ եթերում խոստովանել է ընկերուհուն դավաճանելու մասին
10 Փետրվար 2026

Լագրեյդն ուղիղ եթերում խոստովանել է ընկերուհուն դավաճանելու մասին

Իտալիայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի բիաթլոնի անհատական մրցավազքում բրոնզե մեդալ նվաճած Ստրուլա Հոլմ Լագրեյդն անսպասելի խոստովանություն է կատարել:

«Սա կարևոր է՝ իմ առաջին անհատական օլիմպիական մեդալը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են ինձ այս ճանապարհին: Բայց, հնարավոր է, ինչ-որ մեկն այսօր չի հետևում մեդալային արարողությանը: Կես տարի առաջ ես հանդիպեցի կյանքիս սիրուն՝ աշխարհի ամենագեղեցիկ ու բարի աղջկան, իսկ երեք ամիս առաջ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը՝ դավաճանեցի նրան:

Դա իմ կյանքի վատթարագույն շաբաթն էր: Հավանաբար, շատերն այժմ ինձ այլ կերպ կնայեն, բայց ես մտածում եմ միայն նրա մասին: Այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում ասել հիմա, բայց սպորտը վերջին օրերին մղվել է երկրորդ պլան: Եվ ափսոս, որ չեմ կարող կիսել այս նվաճումը նրա հետ: Ես փորձում եմ օրինակելի լինել, բայց հիմարություն եմ արել:

Ես գիտեի, որ այդ մասին կպատմեմ մրցելութից հետո: Որոշումը կայացրել էի երեկ: Մեդալի հետ իմ ուղերձը, հնարավոր է, մի փոքր ավելի հնչեղ լինի, նույնիսկ եթե դրա մասին այժմ իմացավ ամողջ աշխարհը:

Ես կորցնելու ոչինչ չունեմ: Ես իսկական սիրո հնարավորություն ունեի և ամեն ինչ փչացրեցի: Պարտադիր չէ ինձ ներել: Բայց եթե կա նույնիսկ չնչին հնարավորություն նրան ասելու, թե որքան շատ եմ սիրում, նույնիսկ եթե «մեդիաինքնասպանություն» է ուղիղ եթերում, ես պատրաստ եմ, միայն թե ստանամ այդ փոքրիկ հնարավորությունը»,- նորվեգացու խոսքն է մեջբերում nrk.no-ն:

 

Նախորդ հոդվածը
Մոուրինյուն կարող է թոփ նշանակում ստանալ, Ամորիմը՝ փոխարինել Ժոզեին
Հաջորդ հոդվածը
Գվարդիոլան Խուսանովին համեմատել է Շեքսպիրի հետ

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։