BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արման Ծառուկյանը Երևանում է․ նրա հետ Հայաստան է ժամանել նաև Ջեյք Փոլը. տեսանյութ
11 Փետրվար 2026

Արման Ծառուկյանը Երևանում է․ նրա հետ Հայաստան է ժամանել նաև Ջեյք Փոլը. տեսանյութ

Սկանդալային բռնցքամարտիկ և բլոգեր Ջեյք Փոլը ժամանել է Հայաստան՝ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի ուղեկցությամբ:

Փոլն, ամենայն հավանականությամբ, Հայաստան է ժամանել Իտալիայից, որտեղ փետրվարի 9-ին հետևում էր  ընկերուհու՝ նիդեռլանդցի արագ չմշկորդ Յուտտա Լերդամի մրցելույթին: Վերջինս Միլանի 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց կանանց 1000 մ մրցատարածությունում։

Փոլը հայտնվել էր տեսախցիկների ուշադրության կենտրոնում, քանի որ շատ էմոցիոնալ կերպով էր հետևում Լերդամի մրցելույթին՝ չկարողանալով զսպել արցունքները:



Ի դեպ, համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Ծառուկյանն ու Ջեյք Փոլն ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանի հետ զբոսնել են Երևանի կենտրոնում: 






Նախորդ հոդվածը
Լեգենդար Ալբերտ Ազարյանն այսօր կդառնար 97 տարեկան
Հաջորդ հոդվածը
«Օսկարի» հավակնորդ «Ֆորմուլա 1» ֆիլմը կունենա շարունակություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։