BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Կայացել է Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
13 Փետրվար 2026

Կայացել է Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի քարտուղար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկվել են առաջնության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ներկայացվել են ոլորտային մասնագետների ներգրավմամբ կազմկոմիտեի ձևավորման ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ֆեդերացիայի սահմանած պահանջներին համապատասխան մրցումային մարզագործիքների ձեռքբերման գործընթացը։ Այս համատեքստում կարևորվել է Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի համալրումը նույնօրինակ գույքով, ինչը հնարավորություն կտա ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ մրցումների անցկացում և մարզիկների բարձրակարգ պատրաստվածություն։ Քննարկվել են նաև մրցաշարի հեռարձակմանն առնչվող հարցեր։

«Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու: Պետք է համախմբենք ուժերն առաջնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով»,- ամփոփելով նիստը՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա շեշտել է՝ գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային ֆեդերացիայի չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ:

Նախորդ հոդվածը
Սիմեոնեն սադրել է Յամալին Բարսելոնայի դեմ գավաթային խաղում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի խաղերի ժամանակացույցն Ազգերի Լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։