BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հարություն Հարությունյանը 59-րդն է
14 Փետրվար 2026

Հարություն Հարությունյանը 59-րդն է

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի էր դուրս եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց է տվել 2:50.58 արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: Առաջին փորձից հետո հայ մարզիկը 63-րդն էր (1:28.91), սակայն կարողացավ բարելավել արդյունքը 2-րդ փորձի ժամանակ։ 12 մասնակից չի կարողացել հատել եզրագիծը։

Այս մրցաձևում Օլիմպիական չեմպիոն հռչակվեց Բրազիլիան ներկայացնող նորվեգացի մարզիկ Պինեյրո Բրոտենը` 2:25.0։ Ի դեպ, Բրոտենը նվաճեց Բրազիլիայի պատմության առաջին ոսկե մեդալը ձմեռային Օլիմպիական խաղերում։

Փետրվարի 16-ին Հարությունյանը հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում: Հայ լեռնադահուկորդը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին:

Հայաստանի ներկայացուցիչներից վաղը՝ փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում։ Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Նախորդ հոդվածը
Սլովանն անակնկալ պարտություն կրեց․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան վստահ հաղթանակ տոնեց․ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։