Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում
17 Փետրվար 2026

Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող ձմեռային 2Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գրավեց 14-րդ հորիզոնականը։

Հայաստանի ներկայացուցիչները ելույթ ունեցան հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմից հայտնի երաժշտության ներքո ու վաստակեցին 114․39 միավոր։ Երեկ կայացած կարճ ծրագրում նրանք, ելույթ ունենալով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, վաստակել էին 66,27 միավոր ու հանրագումարային 180,66 միավորով գրավեցին 14-րդ տեղը։

Օլիմպիական խաղերի հաղթող դարձան Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրա-Ռիուչի Կիհարա զույգը՝ 231,24 միավորով։ 2-րդ տեղում վրացի գեղասահորդներն էին՝ 221,75 միավորով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրեցին Գերմանիայի ներկայացուցիչները՝ վաստակած 219,09 միավորով։

Նախորդ հոդվածը
Ինտեր-Յուվենտուս հանդիպման գլխավոր մրցավարին սպառնացել են սպանել․ Նա դիմել է ոստիկանություն
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան պարտվեց Ժիրոնային (տեսանյութ)

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։