Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչները եզրափակչում են
20 Փետրվար 2026

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչները եզրափակչում են

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Որակավորման փուլի արդյունքներով Հայաստանը ներկայացնող բոլոր 4 մարզիկները դուրս են եկել եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը դուրս են եկել օղակների , իսկ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյան՝ նժույգթափեր վարժության եզրափակիչ:

Ավետիսյանը որակավորման փուլում 14.300 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Դավթյանը 13.700 միավոր է հավաքել և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես կգա նաև հենացատկի վարժության որակավորման փուլում:

Խաչատրյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում վաստակել է 14.966 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Մանուկյանը ցույց է տվել 14.866 միավոր արդյունք:

Նախորդ հոդվածը
Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի. Հովհաննես Համբարձումյան
Հաջորդ հոդվածը
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը վնասվածք է ստացել

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։