Տեղի ունեցավ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը
Իտալական Վերոնայում Տեղի ունեցավ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը։
Քառամյակի ձմեռային գլխավոր մարզական իրադարձության ընթացքում խաղարկվեց մեդալների 116 հավաքածու։ Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց Նորվեգիայի հավաքականը, որը ռեկորդային արդյունք ցույց տվեց։ Նորվեգացիները նվաճեցին 41 մեդալ՝ 18 ոսկե, 12 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ։ Միայն 6 ոսկե մեդալ նվաճեց դահուկավազորդ Յոհանես Կլեբոն՝ հավասարը չունենալով 6 մրցաձևերում։ Նորվեգիան գերազանցեց իր իսկ ռեկորդը։ 2018-ին սկանդինավյան երկրի ներկայացուցիչնեը նվաճել էին 39 մեդալ։
Մեդալային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը, որը նվաճեց 33 մեդալ՝12 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե։ Լավագույն եռյակը եզրափակեց Նիդերլանդների թիմը, 10 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալով։
Փակման հանդիսավոր արարողության ընթացքում բեմում ներկայացվեց իտալական մշակույթի հարուստ ժառանգությունը, իսկ վերջում՝ խորհրդանշական կերպով, մարեց օլիմպիական ջահը՝ ազդարարելով խաղերի ավարտը
2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում: