BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Առաջին մեդալները՝ Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից
02 Մարտ 2026

Առաջին մեդալները՝ Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչը:

Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը:

Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալները դարձյալ նվաճել են Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Անահիտ Սարգսյանը:

Հաղթողներին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Ավելի վաղ հայտնի են դարձել պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը, որն որն աշխարհի ռեկորդ է սահմանել այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակը եզրափակել է Շվեդիայի ընտրանին (437.8 միավոր):

Կանանց օդամղիչ ատրճանակ 10 մ. մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը՝ 238.8 միավորով: Երկրորդ տեղում Սլովենիայի ներկայացուցիչ Մանյա Սլակն է՝ 238.2 միավորով , իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Կոստադինովան՝ 215.0 միավորով: Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:

Այս մրցաձևում հաղթողներին պարգևատրել են Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

Նախորդ հոդվածը
Եվրոբասկետ 2029. այսօր կկայանա Հայաստան-Բուլղարիա հանդիպումը
Հաջորդ հոդվածը
Անցկացվում է ըմբշամարտի Մ17 տարեկանների Հայաստանի առաջնությունը. հայտնի են մեդալակիրները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։